Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/07/2020 / Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։
Ըստ նրա ներկայացրած տվյալների, բենզինի համեմատ, գազի դեպքում արտանետումներն ավելի քիչ են (մինչև 21% CO2 գազի և մինչև 98%՝ այլ նյութերի դեպքում): Դիզելի համեմատ էլ NOx արտանետումներն են ավելի քիչ՝ մոտ 74%-ով։ Այսինքն, գազը էկոլոգիական տեսանկյունից նույնպես բացարձակ առավելություն ունի բենզինի և այլ ավտովառելիքների նկատմամբ։
Հոլանդական ընկերության տնօրենը ընդգծել է, որ գազի շուկան կարող է արագորեն աճել, եթե կառավարությունն ունենա ճիշտ զարգացման տեսլական՝ բերելով Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի օրինակը։ Նա հույս է հայտնել, որ սպառողներն աստիճանաբար կգիտակցեն գազով աշխատող մեքենաների առավելությունը էլեկտրամոբիլների նկատմամբ՝ մատչելիության և էկոլոգիապես մաքուր լինելու տեսանկյունից։ Մասնավորապես, բերելով Նիդեռլանդների օրինակը, Իռլին նշել է, որ այդ երկիրը հսկայական ջանքեր և միջոցներ է ներդրել էլեկտրամոբիլների զարգացումը խթանելու համար, և միայն այժմ է գերակշռող դառնում այն գիտակցումը, որ էլեկտրամոբիլները չափազանց ծախսատար են։
Վան Իռլին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր աշխարհում ավտոգազը շարունակում է մնալ ամենատարածված այլընտրանքային վառելիքը։ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաների թիվը աշխարհում հասնում է 27 մլն-ի։



Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ

27/12/2019 Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ


Dnata օդային սննդի սպասարկման ծառայությունը Լոս Անջել
եսի միջազգային օդանավակայանում իր ծառայությունները իրականացնելու նպատակով անցում է կատարել ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շահագործման: Ընկերությունը ձեռք է բերել 8 Ford F-750 բեռնատարներ, որոնք լիցքավորվում են ավտոգազով:

ավելին
Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան

20/12/2019 Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան


Ռենո Սամսունգը, որը հանդիսանում է ֆրանսիական հայտնի Ռենո ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կորեայում, վերջին ամիսներին թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան՝ ցանկանալով խթանել վաճառքները աճող մրցակցության պայմաններում:

Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի

11/12/2019 Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի


Վերջին շրջանում Բրիտանիայի տրանսպորտային ոլորտը մեծ քննադատության է արժանացել գլոբալ տաքացման կրճատման հիմնախնդրում էական աջակցություն չցուցաբերելու պատճառով:

Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության

04/12/2019 Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության


Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր