Վերջին շրջանում Բրիտանիայի տրանսպորտային ոլորտը մեծ քննադատության է արժանացել գլոբալ տաքացման կրճատման հիմնախնդրում էական աջակցություն չցուցաբերելու պատճառով:
Արձագանքելով քննադատություններին՝ Բրիտանիան հանձն է առել լուծում տալ այս հիմախնդրին: Մինչև 2040 թվականը Բրիտանիայի կառավարությունը նպատակ ունի վերջ դնել բենզինով լիցքավորվող մեքենաների վաճառքին: Բացի դրանից, ներկայումս Կառավարությունը մտադիր է խթանել այլընտրանքային վառելիքի օգտագործումը: Այս առումով ավտոգազը համարվում է հիանալի այլընտրանք: Արդեն իսկ Բրիտանիայում 170․000 մեքենա լիցքավորվում է ավտոգազով: Ավտոգազը հարմար տարբերակ է թե՛ վարորդների և թե՛ Կառավարության համար. այն համեմատաբար ավելի էժան է և առաջացնում է ավելի քիչ կարբոնային արտանետումներ:









