Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր և պատրաստ է բյուջեից 200.000 Եվրո տրամադրել այն կյանքի կոչելու նպատակով:
Քանի որ ավտոգազը ավելի անվնաս վառելանյութ է համարվում, իշխանությունը վարորդներին առաջարկում է բենզինի փոխարեն ավտոգազ կիրառել և այդ նպատակով պատրաստ է յուրաքանչյուր վարորդի վճարել 700 եվրո: Փոխարկման ծախսերը կկազմեն 600 եվրո: Մնացած 100 եվրոն կբաշխվի վարորդներին որպես երախտագիտություն` այս կարևոր ծրագրին աջակցելու համար:
Այսպիսով, Վենետոյի տեղական իշխանությունը փորձում է գտնել արդյունավետ լուծումներ` կարևորագույն հարցերի լուծման համար:









