Ռենո Սամսունգը, որը հանդիսանում է ֆրանսիական հայտնի Ռենո ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կորեայում, վերջին ամիսներին թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան՝ ցանկանալով խթանել վաճառքները աճող մրցակցության պայմաններում:
QM6 ավտոգազով լիցքավորվող սպորտային ավտոմեքենան նպաստել է վաճառքին՝ գրավելով կորեացի հաճախորդներին, ովքեր փնտրում են այլընտրանքային վառելիքով լիցքավորվող փոխադրամիջոցներ: Բացի դրանից, բենզինով լիցքավորվող ավտոմեքենաների վաճառքը նվազել է, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությամբ:
Ավելին, ընթացիկ տարվա հուլիս ամսինհ QM6-ը ամենալավ վաճառվող ավտոմեքենաների ցանկում գրավել է երկրորդ տեղը՝ ընդհանուր առմամբ գրանցելով 4,262 միավոր վաճառք Կորեայում:









