Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


04/12/2019 / Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության
Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության

Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր և պատրաստ է բյուջեից 200.000 Եվրո տրամադրել այն կյանքի կոչելու նպատակով: 

Քանի որ ավտոգազը ավելի անվնաս վառելանյութ է համարվում, իշխանությունը վարորդներին առաջարկում է բենզինի փոխարեն ավտոգազ կիրառել և այդ նպատակով պատրաստ է յուրաքանչյուր վարորդի վճարել 700 եվրո: Փոխարկման ծախսերը կկազմեն 600 եվրո: Մնացած 100 եվրոն կբաշխվի վարորդներին որպես երախտագիտություն` այս կարևոր ծրագրին աջակցելու համար:

Այսպիսով, Վենետոյի տեղական իշխանությունը փորձում է գտնել արդյունավետ լուծումներ` կարևորագույն հարցերի լուծման համար: 



Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև  ս․թ․ մայիս

15/03/2019 Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև ս․թ․ մայիս

ՀՀ կառավարության նոր նախագծի համաձայն՝ մաքսակետերում կուտակված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018թ. դեկտեմբերի 30-ը, կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: Այս նախագիծը չի վերաբերում նոր գնված կամ գնվելիք մեքենաներին:

ավելին
Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

01/03/2019 Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

Mercedes GLC քրոսսովերը առաջին անգամ ներկայացվել էր 2015թ.-ին, որից հետո շատ ժամանակ է անցել, ուստի վերափոխումը նշանակալից է:

ավելին
Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

18/02/2019 Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

2019թ-ի ապրիլի 1-ից հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ Կառավարության փետրվարի 15-ի նիստում, որի մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:

ավելին
Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

12/02/2019 Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

Campers Scotland ընկերությունը իրականություն է դարձրել անիվների վրա տուն ունենալու հնարավորությունը։ Ավտոընկերությունը վերջերս ներկայացրել է Mitsubishi Delica D:5 մոդելի ավտոմեքենան, որը առաջին հայացքից հիշեցնում է տուն անիվների վրա։

ավելին

‹‹ 1213141516 ››