2019թ-ի ապրիլի 1-ից հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ Կառավարության փետրվարի 15-ի նիստում, որի մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Նիստում ընդգծվել է, որ որոշման նպատակն է ոլորտում հնարավոր խաբեությունների կանխումը, քանի որ վարորդների կողմից պարբերաբար բողոքներ են հնչեցվում առ այն, որ գազալցակայաններում գազի վաճառվող և իրական ծավալների միջև միշտ կան տարբերություններ՝ ի վնաս սպառողի։ Գազալցակայաններում գազը լցնում են ըստ ճնշման, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ նույն ծավալի գազը կարող է ունենալ տարբեր քաշեր։
ՀՀ վարչապետի պնդմամբ, նոր կարգը չի կարող հանգեցնել գազի գնի փոփոխության, իսկ եթե անգամ լինեն փոփոխություններ, մասնավորապես՝ գնի բարձրացումներ, կնշանակի, որ մինչ այժմ ԱԳԼՃԿ-ները փաստացի բառացիորեն խաբել են սպառողներին։









