Campers Scotland ընկերությունը իրականություն է դարձրել անիվների վրա տուն ունենալու հնարավորությունը։ Ավտոընկերությունը վերջերս ներկայացրել է Mitsubishi Delica D:5 մոդելի ավտոմեքենան, որը առաջին հայացքից հիշեցնում է տուն անիվների վրա։
Նախկին Mitsubishi Delica D:5 մոդելի ավտոմեքենան վերափոխվել է, ինչի արդյուքում մեքենայի սրահը համալրվել է մի շարք հարմարություններով՝ ծալովի սեղան, խոհանոց, տանիք, 4 մարդու համար նախատեսված քնելու տեղ, արևային վահանակներ, ուղեբեռի պահպանման համար նախատեսված հավելյալ կոնտեյներ, սմարթֆոնների համար նախատեսված USB կայաններ, դիմացի պտտվող նստատեղեր և խոհանոցային պահարանով:
Եվ այս ամենը կարող է մեքենան տեղափոխել ավելի քան 170 ձիաուժ հզորությամբ և ընդամենը 2.4 լիտր ծավալային շարժիչով։









