Mercedes GLC քրոսսովերը առաջին անգամ ներկայացվել էր 2015թ.-ին, որից հետո շատ ժամանակ է անցել, ուստի վերափոխումը նշանակալից է:
Դրանում ամենագլխավորը բենզինի և դիզելային շարժիչների գծերի վերանայում է, Dynamic Body Control ակտիվ ամորտիզատորի տեղադրումը, MBUX երկէկրան ինտերֆեյսի ներդրումը, անվտանգության համակարգերի սպեկտրի մեծացումը և դիզայնի վերամշակումները:М 274 երկու լիտրանոց տուրբո քառյակին փոխարինել է M 264 շարժիչը, իսկ OM 651 դիզելն իր տեղը զիջել է OM 654 շարժիչին: Նորույթներ է ներառում նաև 48 վոլտանոց ստարտեր-գեներատորով հիբրիդային համակարգը: Բոլոր տարբերակնեըր հավաքված են լիակատար 4Matic շարժակով և իննը աստճանանոց 9G-Tronic «ավտոմատով»:
Mercedes GLC թարմացվել է նաև անվտանգության մասով: Այն ունի ադապտացված կրուիզ-կոնտրոլ՝ ընթացքի ժամանակ արագության կարգավորմամբ և ավտոմատ արգելակումամց, գոտի փոխելիս ակտիվ ասիստենտ, օգնական՝ խցանումների և կայանման ժամանակ: Իսկ վտանգավոր իրավիճակների դեպքում Car-to-X-Communication գործառույթը թույլ է տալիս տեղեկատվություն փոխանակել այլ մեքենաների և տրանսպորտային ենթակառույցների հետ: Ավտոմեքենայի դուրս գալուց տեխնիկան կզգուշացնի վտանգների մասին և կհեշտացի տեղապտույտի տարահանումը:









