Վերջերս Բեռլինում կայացած CNG-ով (սեղմված բնական գազ) աշխատող ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ, Skoda-ն ներկայացրեց իր ամենա էկոլոգիապես մաքուր կոմպակտ մոդելը՝ Skoda Scala G-TEC-ը: Այն ունի 3,8 կգ քաշով 3 բալոններ, որոնք թույլ են տալիս վարել մեքենան գազի ռեժիմով մինչև 410 կմ:
Շնորհիվ ավտոմեքենայի ներսում CNG բաքերի կոմպակտ դասավորվածության՝ Scala G-TEC-ն ունի 339 լիտր ծավալով բեռնախցիկ՝ լավագույնը բնական գազով աշխատող ավտոմեքենաների շարքում:
Skoda-ի տեխնիկական զարգացման բաժնի աշխատակից Christian Strube-ը տեղեկացրել է, որ բնական գազի կիրառումը Skoda-ի պորտֆոլիոյում կարևոր դերակատարություն է ձեռք բերում, քանի որ դրանով ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ կանխվում է: Բացի այդ, բոլոր Skoda Scala G-TEC օգտագործողները մոտ ապագայում կշահեն՝ համեմատաբար ավելի քիչ ծախսելով վառելիքի վրա:
Այսպիսով, բնական գազով մեքենա վարելն ավելի մատչելի է, էկոլոգիապես մաքուր, իսկ շարժիչի աշխատանքը՝ ավելի անաղմուկ:









