Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


19/03/2020 / Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան
Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:


Կորոնավիրուսը չի խնայել նաև ավտոգազի իրանական շուկան: Ինչպես արդեն հայտնի է, Իրանը համարվում է վարակի գլխավոր կենտրոններից մեկը, ինչի հետևանքով փակ են երկրի բոլոր սահմանները: Այս հանգամանքը ազդել է երկրի ողջ տնտեսության վրա  այդ թվում և ավտոգազի: 


Newsweek միջազգային լրատվական կայքն անդրադարձել է ավտոգազի շուկային` նշելով, որ Պարսկաստանի և Իրաքի սահմանը փակվելուց հետո Իրաքում ավտոգազի արժեքը զգալիորեն աճել է:


Argus Media-ն անդրադառնում է իտալական ավտոգազի շուկային: Իտալիայում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես արդեն հայտնի է, հայտարարվել է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում կանգնել է երկրի երթևեկությունը, ինչը հանգեցրել է ավտոգազի պահանջարկի հուժկու անկման:



Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև  ս․թ․ մայիս

15/03/2019 Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև ս․թ․ մայիս

ՀՀ կառավարության նոր նախագծի համաձայն՝ մաքսակետերում կուտակված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018թ. դեկտեմբերի 30-ը, կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: Այս նախագիծը չի վերաբերում նոր գնված կամ գնվելիք մեքենաներին:

ավելին
Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

01/03/2019 Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

Mercedes GLC քրոսսովերը առաջին անգամ ներկայացվել էր 2015թ.-ին, որից հետո շատ ժամանակ է անցել, ուստի վերափոխումը նշանակալից է:

ավելին
Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

18/02/2019 Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

2019թ-ի ապրիլի 1-ից հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ Կառավարության փետրվարի 15-ի նիստում, որի մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:

ավելին
Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

12/02/2019 Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

Campers Scotland ընկերությունը իրականություն է դարձրել անիվների վրա տուն ունենալու հնարավորությունը։ Ավտոընկերությունը վերջերս ներկայացրել է Mitsubishi Delica D:5 մոդելի ավտոմեքենան, որը առաջին հայացքից հիշեցնում է տուն անիվների վրա։

ավելին

‹‹ 1213141516 ››