Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


27/12/2019 / Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ
Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ


Dnata օդային սննդի սպասարկման ծառայությունը Լոս Անջել
եսի միջազգային օդանավակայանում իր ծառայությունները իրականացնելու նպատակով անցում է կատարել ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շահագործման: Ընկերությունը ձեռք է բերել 8 Ford F-750 բեռնատարներ, որոնք լիցքավորվում են ավտոգազով:

 


«Մեր գերխնդիրն է ապահովել մաքուր և անվտանգ մեքենաներ: Ավտոգազով լիցքավորվող այս փոխադրամիջոցների շնորհիվ մենք կրճատում ենք արտանետումները՝ այդուհանդերձ բարձր մակարդակի վրա պահելով անվտանգությունն ու կատարողականությունը» - ասում է ԱՄՆ Dnata սննդի սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն Փիթեր Դեվիտոն:


Dnata-
ի ավտոգազով լիցքավորվող բեռնատար մեքենաները 90%-ով ավելի մաքուր են, քան Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) սահմանած արտանետումների ստանդարտը: Դրանք կառուցված են ROUSH CleanTech ընկերության կողմից՝ 6.8L V10 3V LPG շարժիչով, որը ունի նիտրոգենի արտանետումների (NOx) համարյա զրոյական աստիճան: Նիտրոգենի արտանետումները Միացյալ Նահանգներում օդի որակի ամենամեծ վտանգն են, քանի որ նիտրոգենի արտանետումները կարող են հանգեցնել մի շարք լուրջ առողջական խնդիրների:

Քաջալերվելով Dnata-ի համագործակցությունից, ROUSH CleanTech-ը հավաքել և թողարկել է 20.000 Ford մակնիշի փոխադրամիջոցներ, Blue Bird դպրոցական ավտոբուսներ, որոնք լիցքավորվում են ավտոգազով: Ընկերությունը նպատակ ունի շարունակել համագործակցությունը Dnata-ի հետ, քանի որ վերջինս շարունակում է ընդլայնվել ԱՄՆ տարածքով մեկ և նպատակ ունի շարունակել որդեգրած կանաչ քաղաքականությունը: Dnata-ի առաջին փոխադրամիջոցները թողարկվել են ընթացիկ տարվա դեկտեմբերին և մինչև տարեվերջ կթողարկվեն ևս 6-ը:



Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան

20/12/2019 Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան


Ռենո Սամսունգը, որը հանդիսանում է ֆրանսիական հայտնի Ռենո ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կորեայում, վերջին ամիսներին թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան՝ ցանկանալով խթանել վաճառքները աճող մրցակցության պայմաններում:

Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի

11/12/2019 Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի


Վերջին շրջանում Բրիտանիայի տրանսպորտային ոլորտը մեծ քննադատության է արժանացել գլոբալ տաքացման կրճատման հիմնախնդրում էական աջակցություն չցուցաբերելու պատճառով:

Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության

04/12/2019 Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության


Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր