Ամեն օր 27 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում լիցքավորվում է ավտոգազով:Ավտոգազը 2-րդ ամենատարածված վառելիքն է ամբողջ աշխարհում: 2000 թ․ սկսած այս վառելիքի պահանջարկը մեծացել է 7%-ով: Հատկապես տարածված է Կորեայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լեհաստանում, ԱՄՆ և Իտալիայում:
Ավտոգազով լիցքավորվող տրանսպորտային միջոցների քանակը ըստ երկրների՝
Թուրքիայում՝ 2,4 մլն
Լեհաստանում՝ 2,3 մլն
Կորեայում՝ 2,3 մլն
Իտալիայում՝ 1,7 մլն
Ռուսաստանում՝ 1,3 մլն
Հետաքրքրական է, որ Ավստրալիայում Ford մակնիշի ամեն 3-րդ տրանսպոորտային միջոց լիցքավորվում է ավտոգազով:
Պահանջարկը գնալով մեծանում է հատկապես Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, ԱՄՆ-ում: Ավելին, ավտոգազի շուկայի զարգացումը մեծապես կախված է հենց ԱՄՆ-ից: Կան երկրներ, որտեղ ավտոգազն ավելի պահանջված է, քան բենզինը: Օրինակ, նախորդ տարի Թուրքիայում ավտոգազի պահանջարկը գերազանցել է բենզինի պահանջարկին:
Այսպիսով, ավտոգազը, չնայած էլեկտրոմոբիլների արագ տարածմանն աշխարհում, դեռևս շարունակում է պահպանել իր դիրքերը։