Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


16/08/2019 / Ամստերդամում 2030թ․-ից կարգելվեն օդն աղտոտող մեքենաները
Ամստերդամում 2030թ․-ից կարգելվեն օդն աղտոտող մեքենաները Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները որոշել են արգելել դիզելով մեքենաների օգտագործումը քաղաքի կենտրոնում մինչև 2030 թ-ը: «Ամստերդամը հայտնի է իր տոլերանտությամբ, բայց կա մի երևույթ, որի հանդեպ մեղք է շարունակել տոլերանտությունը, դա օդի աղտոտումն է», հայտարարել են քաղաքի երթևեկության պատասխանատուները՝ նշելով, որ օդի աղտոտվածությունը տարեցտարի պակասեցնում է բնակիչների կյանքի միջին տևողությունը։ 
Նման տրանսպորտի արգելման պլանը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով: Մյուս տարվանից սկսած տասնհինգ տարուց երկար կյանք ունեցող դիզելով մեքենաներին կարգելվի անցնել Նիդեռլանդների հայտնի A10 օղակաձև ճանապարհով: Ծուխ արտանետող ավտոբուսները և ներքին այրման շարժիչով աշխատող ավտոբուսները 2020թ-ից սկսած չեն թույլատրվի: Այս արգելքը կտարածվեն նաև զբոսանավերի և մոպետների վրա մինչև 2025 թ․-ը: Այսպիսով նախատեսվում է մինչև 2030 թ-ը արտանետումներից զերծ պահել ամբողջ քաղաքային տարածքի երթևեկությունը:



Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև  ս․թ․ մայիս

15/03/2019 Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև ս․թ․ մայիս

ՀՀ կառավարության նոր նախագծի համաձայն՝ մաքսակետերում կուտակված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018թ. դեկտեմբերի 30-ը, կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: Այս նախագիծը չի վերաբերում նոր գնված կամ գնվելիք մեքենաներին:

ավելին
Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

01/03/2019 Mercedes GLC քրոսսովերը մոդերնիզացվել է

Mercedes GLC քրոսսովերը առաջին անգամ ներկայացվել էր 2015թ.-ին, որից հետո շատ ժամանակ է անցել, ուստի վերափոխումը նշանակալից է:

ավելին
Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

18/02/2019 Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով

2019թ-ի ապրիլի 1-ից հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ Կառավարության փետրվարի 15-ի նիստում, որի մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:

ավելին
Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

12/02/2019 Տուն անիվների վրա ՝ Mitsubishi Delica մինիվենից

Campers Scotland ընկերությունը իրականություն է դարձրել անիվների վրա տուն ունենալու հնարավորությունը։ Ավտոընկերությունը վերջերս ներկայացրել է Mitsubishi Delica D:5 մոդելի ավտոմեքենան, որը առաջին հայացքից հիշեցնում է տուն անիվների վրա։

ավելին

‹‹ 1213141516 ››