Գլխավոր / Նորություններ
04/04/2019 / Վերահսկողական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է զերծ մնալ խախտումներից
Օրերս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարեց, որ կդիմի վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների, եթե ԱԳԿՃ-ները խստորեն չհետևեն լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին, Չափագիտության ազգային մարմնի կողմից հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին,
չլինեն բարեխիղճ սպառողների հանդեպ, համատարած չտրամադրեն ՀԴՄ կտրոններ։
Այս խիստ հայտարարության համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները առ այն, որ գազալցակայաններում առկա են թերլիցքավորումներ, գազի ճնշման սահմանված չափի գերազանցումներ և այլն: Մասնագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակի համար ըստ ամենայնի հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազն այսուհետ հարկվելու է ոչ թե ծավալով, այլ կշռով:
Վերահսկողական մամարմինը հորդորել է նաև սպառողներին՝ պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել իրենց՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլ․ փոստերից որևէ մեկին, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գիծ՝ (010) 23 56 00:
|
15/03/2019 Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց մինչև ս․թ․ մայիս
ՀՀ կառավարության նոր նախագծի համաձայն՝ մաքսակետերում կուտակված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018թ. դեկտեմբերի 30-ը, կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: Այս նախագիծը չի վերաբերում նոր գնված կամ գնվելիք մեքենաներին:








