Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


11/05/2016 / ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ
ՀԻՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՊԱՅԹՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՆ


Հայաստանում ավտոտրանսպորտի
պայթյունների 99%-ը տեղի է ունենում գազաբալոնների անորակության պատճառով: Մեքենաներից շատերը շարունակում են օգտագործել 90-ական թվականներին կցված հին գազաբալոնները, որոնց շահագործման ժամանակը 15 տարի է: Այս մասին զգուշացնում են ոլորտի փորձագետները:


Մասնավորապես ԱԳԼՃԿ կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանի  կարծիով, այսօր շեշտը դրվում է գազալցակայանների տեխնիկական փորձաքննության վրա՝ անուշադրության մատնելով գազաբալոնները: Նա նաև հավելել է, որ գազային ճնշակներն առավել անվտանգ են, դրանց պատճառով պայթյուններ գրեթե չեն գրանցվում, քանի որ դրանք հագեցած են ավտոմատ համակարգերով և նախատեսված են կոնկրետ բնական գազ սեղմելու համար, իսկ գազաբալոնների տեխնիկական վիճակի վրա կործանարար ազդեցություն են ունենում բարձր ճնշման լիցքավորումն ու անորակ գազը: 

 



Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ

27/12/2019 Լոս Անջելեսի օդանավակայանին այժմ կսպասարկեն ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցներ


Dnata օդային սննդի սպասարկման ծառայությունը Լոս Անջել
եսի միջազգային օդանավակայանում իր ծառայությունները իրականացնելու նպատակով անցում է կատարել ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շահագործման: Ընկերությունը ձեռք է բերել 8 Ford F-750 բեռնատարներ, որոնք լիցքավորվում են ավտոգազով:

ավելին
Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան

20/12/2019 Ռենո Սամսունգը թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան


Ռենո Սամսունգը, որը հանդիսանում է ֆրանսիական հայտնի Ռենո ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կորեայում, վերջին ամիսներին թիրախավորել է ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցների շուկան՝ ցանկանալով խթանել վաճառքները աճող մրցակցության պայմաններում:

Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի

11/12/2019 Բրիտանիան անցնում է այլընտրանքային վառելիքի


Վերջին շրջանում Բրիտանիայի տրանսպորտային ոլորտը մեծ քննադատության է արժանացել գլոբալ տաքացման կրճատման հիմնախնդրում էական աջակցություն չցուցաբերելու պատճառով:

Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության

04/12/2019 Իտալիան կոչ է անում վարորդներին՝ անցնել ավտոգազի կիրառության


Իտալիան շարունակում է բարեփոխումներ կատարել` փորձելով հնարավորինս լուծել մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրը: Վերջերս Իտալիայի Վենետո շրջանի իշխանությունը ներկայացրել է օդի աղտոտման խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր