ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։ Մասնագետների հաշվարկով, մեքենաների անցումը գազաբալոնային համակարգի (որն աշխատում է սեղմված բնական գազով՝ ՍԲԳ) կարող է արագ և էական, մոտ 60–65%-ով, իջեցնել բենզինով ու դիզելով աշխատող տրանսպորտային միջոցների տերերի ծախսերը։ Միջոցառման հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է, ինչպես նաև՝ ինքնազբաղ մարդիկ, որոնց համար տրանսպորտային ծախսերը մեծ բեռ են կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում։









