Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


29/06/2020 / Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը
Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման  ծախսերը ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։
Մասնագետների հաշվարկով, մեքենաների անցումը գազաբալոնային համակարգի (որն աշխատում է սեղմված բնական գազով՝ ՍԲԳ) կարող է արագ և էական, մոտ 60–65%-ով, իջեցնել բենզինով ու դիզելով աշխատող տրանսպորտային միջոցների տերերի ծախսերը։ Միջոցառման հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է, ինչպես նաև՝ ինքնազբաղ մարդիկ, որոնց համար տրանսպորտային ծախսերը մեծ բեռ են կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում։



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››