Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


19/04/2020 / Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում
Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում
Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.
• Կանադա՝ 0,06%, այսպես՝ Օնտարիոյի ոստիկանության բոլոր մեքենաները, UPS բոլոր մասնաճյուղերը հագեցված են գազաբալոնային սարքավորումներով և տարեկան խնայում են մինչև 47,5%:
• Չինաստան՝ 0,32%, 2000-ականներից ի վեր կառավարությունը խթանում է ԳԲՍ արդյունաբերության զարգացումը՝ շրջակա միջավայրի վրա տրանսպորտային միջոցների ազդեցությունը նվազեցնելու համար:
• Ռուսաստան՝ 0,3%, ԳԲՍ համակարգերը այստեղ ներդրվել են 1970-ականներից ի վեր: Այժմ ԳԲՍ-ն լայն տարածում ունի գյուղատնտեսության ոլորտում ու մունիցիպալ ձեռնարկություններում, քանի որ գազի գինը գրեթե 2.5 անգամ ցածր է բենզինի գնից:
• Արգենտինա՝ 15,3%, գազով մեքենաների մեծ տոկոսը պայմանավորված է գազի ցածր գնով, երկրի տնտեսության արագ զարգացումն էլ որոշ առումով  պայմանավորված է վառելիքի ծախսերի զգալի կրճատմամբ:
• Բրազիլիա՝ 3.5%, ԳԲՍ-ն հիմնականում օգտագործվում է առևտրային բեռնափոխադրման և տաքսիների ոլորտում։
• ԱՄՆ - 0,44%, նույնիսկ բենզինի ցածր գնի դեպքում, ԳԲՍ ավտոմեքենաների սարքավորման տեմպը անընդհատ աճում է, քանի որ պետությունը խրախուսում է այն՝ էկոլոգիպես ոչ շատ վնասակար լինելու շնորհիվ։
• Իտալիա` 1,6%, որը գազի սարքավորումների առաջատար արտադրող և մշակող երկրներից է և զարգացնում է այդ ոլորտը ավելի քան 50 տարի:
• Շվեդիա ՝  0,6%, ԳԲՍ-ի համատարած հասանելիությունը պայմանավորված է շրջակա միջավայրի բարեկեցությունը բարելավելու մշտական ցանկությամբ։ Այսպես, Volvo-ն ներքին շուկայում առաջարկում է ժամանակակից ԳԲՍ համակարգերով հագեցած ավտոմեքենաների մի ամբողջ շարք:
• Լեհաստան` 12,2%, ԳԲՍ-ի ամենամեծ շուկան է Եվրոպայում: Լեհաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ներգրավված են ԳԲՍ համակարգերի տարբեր բաղադրիչների արտադրության մեջ:
• Թուրքիա՝ 33%, ԳԲՍ ունեցող ավտոմեքենաների մեծ տոկոսը ուղիղ կախում ունի  պետության քաղաքականությունից, քանի որ բենզինի և դիզվառելիքի վրա գործում են շատ բարձր ակցիզային հարկեր, և որոնք չեն տարածվում ավտոգազի վրա: Թուրքիայում գործում է շուրջ 9000 գազալցակայան:
• Ուկրաինա՝ 2,6%, գազով աշխատող մեքենաների քանակը այստեղ անընդհատ աճում է՝ վառելիքի ավանդական տեսակների բարձր գների պատճառով:
• Պակիստան՝ 61,4%, ԳԲՍ ամենամեծ հագեցվածություն ունեցող երկիրն է աշխարհում:
• Հնդկաստան` 1,32%, ինչը պայմանավորված է ավտոմայրուղիների վրա բենզինով ու   դիզելային վառելիոքով աշխատող ավտոբուսների ու մոտոցիկլերի արգելքով:
• Հոնկոնգ` 45%, 1997 թ․ ի վեր կառավարությունը ստանձնել է տարածաշրջանում շրջակա միջավայրի իրավիճակի բարելավման առաքելությունը, որի պատճառով ԳԲՍ համակարգերի ներդրման խթանումը շարունակական է։ 
• ԳԲՍ համակարգերով շահագործվող ավտոմեքենաների զգալի քանակությամբ աչքի են ընկնում նաև հետևյալ երկրները՝ Ավստրալիա  (0,02%), Թաիլանդ  (0,9%), Հարավային Կորեա՝ (1.9%), Իսպանիա՝ (0.01%), Գերմանիա (0.2%), Մեքսիկա (0,01%):



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››