Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի: Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում
Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ-ից այդ տարածաշրջան ներմուծման դինամիկան չի պակասի առաջիկա տասնամյակի ընթացքում, եթե անգամ ներմուծման պայմաններն անբարենպաստ լինեն:
Ասիական շուկան, հատկապես Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան, ինչպես նաև՝ Լատինական Ամերիկան, կշարունակեն մեծապես կախում ունենալ ԱՄՆ-ից ներմուծվող ավտոգազից: Argus Consulting-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ ավտոգազի արտադրությունը մեծացել է Միացյալ Նահանգներում 2010 թ․-ից ի վեր, և, ամենայն հավանականությամբ, այդ միտումը կպահպանվի:









