Գլխավոր / Նորություններ
19/04/2020 / Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում
Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.
• Կանադա՝ 0,06%, այսպես՝ Օնտարիոյի ոստիկանության բոլոր մեքենաները, UPS բոլոր մասնաճյուղերը հագեցված են գազաբալոնային սարքավորումներով և տարեկան խնայում են մինչև 47,5%:
• Չինաստան՝ 0,32%, 2000-ականներից ի վեր կառավարությունը խթանում է ԳԲՍ արդյունաբերության զարգացումը՝ շրջակա միջավայրի վրա տրանսպորտային միջոցների ազդեցությունը նվազեցնելու համար:
• Ռուսաստան՝ 0,3%, ԳԲՍ համակարգերը այստեղ ներդրվել են 1970-ականներից ի վեր: Այժմ ԳԲՍ-ն լայն տարածում ունի գյուղատնտեսության ոլորտում ու մունիցիպալ ձեռնարկություններում, քանի որ գազի գինը գրեթե 2.5 անգամ ցածր է բենզինի գնից:
• Արգենտինա՝ 15,3%, գազով մեքենաների մեծ տոկոսը պայմանավորված է գազի ցածր գնով, երկրի տնտեսության արագ զարգացումն էլ որոշ առումով պայմանավորված է վառելիքի ծախսերի զգալի կրճատմամբ:
• Բրազիլիա՝ 3.5%, ԳԲՍ-ն հիմնականում օգտագործվում է առևտրային բեռնափոխադրման և տաքսիների ոլորտում։
• ԱՄՆ - 0,44%, նույնիսկ բենզինի ցածր գնի դեպքում, ԳԲՍ ավտոմեքենաների սարքավորման տեմպը անընդհատ աճում է, քանի որ պետությունը խրախուսում է այն՝ էկոլոգիպես ոչ շատ վնասակար լինելու շնորհիվ։
• Իտալիա` 1,6%, որը գազի սարքավորումների առաջատար արտադրող և մշակող երկրներից է և զարգացնում է այդ ոլորտը ավելի քան 50 տարի:
• Շվեդիա ՝ 0,6%, ԳԲՍ-ի համատարած հասանելիությունը պայմանավորված է շրջակա միջավայրի բարեկեցությունը բարելավելու մշտական ցանկությամբ։ Այսպես, Volvo-ն ներքին շուկայում առաջարկում է ժամանակակից ԳԲՍ համակարգերով հագեցած ավտոմեքենաների մի ամբողջ շարք:
• Լեհաստան` 12,2%, ԳԲՍ-ի ամենամեծ շուկան է Եվրոպայում: Լեհաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ներգրավված են ԳԲՍ համակարգերի տարբեր բաղադրիչների արտադրության մեջ:
• Թուրքիա՝ 33%, ԳԲՍ ունեցող ավտոմեքենաների մեծ տոկոսը ուղիղ կախում ունի պետության քաղաքականությունից, քանի որ բենզինի և դիզվառելիքի վրա գործում են շատ բարձր ակցիզային հարկեր, և որոնք չեն տարածվում ավտոգազի վրա: Թուրքիայում գործում է շուրջ 9000 գազալցակայան:
• Ուկրաինա՝ 2,6%, գազով աշխատող մեքենաների քանակը այստեղ անընդհատ աճում է՝ վառելիքի ավանդական տեսակների բարձր գների պատճառով:
• Պակիստան՝ 61,4%, ԳԲՍ ամենամեծ հագեցվածություն ունեցող երկիրն է աշխարհում:
• Հնդկաստան` 1,32%, ինչը պայմանավորված է ավտոմայրուղիների վրա բենզինով ու դիզելային վառելիոքով աշխատող ավտոբուսների ու մոտոցիկլերի արգելքով:
• Հոնկոնգ` 45%, 1997 թ․ ի վեր կառավարությունը ստանձնել է տարածաշրջանում շրջակա միջավայրի իրավիճակի բարելավման առաքելությունը, որի պատճառով ԳԲՍ համակարգերի ներդրման խթանումը շարունակական է։
• ԳԲՍ համակարգերով շահագործվող ավտոմեքենաների զգալի քանակությամբ աչքի են ընկնում նաև հետևյալ երկրները՝ Ավստրալիա (0,02%), Թաիլանդ (0,9%), Հարավային Կորեա՝ (1.9%), Իսպանիա՝ (0.01%), Գերմանիա (0.2%), Մեքսիկա (0,01%):
|
29/06/2020 Կառավարությունը կսուբսիդավորի մեքենաների բենզինից գազի անցման ծախսերը
ՌԴ կառավարությունը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, մոտ 60%-ով կսուբսիդավորի այն ֆիզանձանց և փոքր բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը, որոնք իրենց մեքենաները կփոխարինեն բենզինից գազի։ Դա, ըստ ՌԴ Էներգետիկայի նախարարի, կբերի շուրջ 5 մլրդ ռուբլու խնայողության։
07/05/2020 Ավտոգազի գինը մոտ 2 անգամ նվազել է
Հայաստանի
ավտովառելիքի շուկայում բենզինի և հեղուկ գազի գները շարունակում են նվազել․ ռեգուլյար տեսակի բենզինը մայիսի սկզբին դարձել է 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում
տեսակի բենզինը՝ 300 դրամ (նախկին 330 դրամի փոխարեն), իսկ հեղուկ գազի գինը դարձել
է 100 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն:
01/05/2020 Ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային անկում Եվրոպայում․ 98%՝ միայն Իտալիայում
Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի
տարածումից: Եթե Չինաստանում
աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը
բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում
պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը
համաշխարհային հակառեկորդ
է:






