Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները
Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են
համաչափորեն։

Kosatka.Media–յի վերլուծության համաձայն՝ Ուկրաինան 2019թ. դեկտեմբերի տվյալներով տրանսպորտային սեկտորում համարվել է ամենաշատ ավտոգազ սպառող երկիր՝ մոտ 25%, որը երկու անգամ ավելի է ավտոգազի սպառման բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներից (Թուրքիա՝ 12%, Հարավային Կորեա՝ 10%):
Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով: