Kosatka.Media–յի վերլուծության համաձայն՝ Ուկրաինան 2019թ. դեկտեմբերի տվյալներով տրանսպորտային սեկտորում համարվել է ամենաշատ ավտոգազ սպառող երկիր՝ մոտ 25%, որը երկու անգամ ավելի է ավտոգազի սպառման բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներից (Թուրքիա՝ 12%, Հարավային Կորեա՝ 10%):
Այս ցուցանիշը պայմանավորված է մի շարք գործոններով՝ բնակչության քանակով և բնակչության եկամտի մակարդակով, ինչը վերջին տարիներին բավականին նվազել է Ուկրաինայում:
Եվս մեկ հետաքրքիր փաստ․ վերջին 7 տարիների ընթացքում Ուկրաինայում բենզինի շուկան 5 600 մլն լիտրից նվազել է մինչև 2 470 մլն լիտր, մինչդեռ 2019 թ. տվյալներով ավտոգազի շուկան հասել է 3 270 մլն լիտրի (2011 – 2012 թթ. այն ընդամենը 1 550 մլն լիտր էր):









