Ավտոգազի (հեղուկացված պրոպան-բութանային խառնուրդի- LPG) միջին արժեքը ամբողջ աշխարհում հունվարի 13-ի դրությամբ 1 լ- ի համար կազմում է 0.63 ԱՄՆ դոլար:
Ըստ Գլոբալ Փեթրոլ Փրայսիս (GlobalPetrolPrices.com) կայքի ավտոգազի արժեքը հիմնականում, աղքատ երկրներում ավելի ցածր է, հարուստ երկրներում՝ ավելի բարձր։
Հունվարին ավտոգազի ամենացածր արժեքը Ալժիրում է՝ $0.06, ամենաբարձրը՝ Շվեդիայում՝ $1.12։
Ընդհանրապես, գների սանդղակում միջին դիրքում եվրոպական երկրներն են, օրինակ Բելգիայում, Ռումինիայում, Հոլանդիայում այն կազմում է 0.66-0.68 դոլար: Եվրոպայում այս առումով «ամենաթանկերն» են Շվեյցարիան ($1/լ), Ֆրանսիան ($ 0.97/լ), Նոր Զելանդիան ($ 0.95/լ), Հունաստանը ($ 0.91/լ):
Գազի հարուստ պաշարներով աչքի ընկնող Ռուսաստանում այդ ցուցանիշը 0.38 դոլար է, Ադրբեջանում ևս, համարյա նույնքան էլ՝ Հայաստանում է՝ $0.37: Վրաստանում գազի գինը մի փոքր բարձր է ($0.50/լ):









