Սեպտեմբերի 12-13 Կիևում անցկացվեց «Գազաբալոնային համակարգերի և ավտոգազի ցուցահանդեսը»: Այս տարի ևս այցելուների պակաս չէր զգացվում, քանի որ ցուցահանդեսին ներկայացված էին մի շարք նորություններ գազաբալոնային համակարգերի վերաբերյալ: Ահա դրանցից մի քանիսը:
“Motor Gaz” ընկերությունն ավտոսեփականատերերին է առաջարկում լեհական Optima Idea գազաբալոնային սարքավորում, որը այս շուկայում նորություն է. այն տարբերվում է նրանով, որ ունի բենզինի փոխարինման հնարավորություն 90-95%, այսինքն՝ վառելիքի ընդհանուր ծավալից օգտագործվում է 90-95% գազ, իսկ բենզին ընդամենը 5-10%՝ ի տարբերություն մրցակիցների, որոնց դեպքում այդ ցուցանիշը 70-80% է:
Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել էր 3 հիմնական նորույթ. Alex փականները, առանց էլեկտրոփականի և ֆիլտրի Shark գազի ռեդուկտորները և Turbot 1500 ռեդուկտորի նոր տարբերակը՝ նախատեսված է ավելի հզոր շարժիչների համար:
Հետաքրքիր նորություն էր նաև բալոններում գազի քանակի վերահսկման ուլտրաձայնային համակարգը, որը մշակվել էր “Авто Газ Глобал” ընկերության հետ համատեղ: Այս համակարգը կարող է տեղադրվել որպես լրացուցիչ սարքավորում գազաբալոնային համակարգերի համար: Գազի քանակը հնարավոր է տեսնել հատուկ էկրանին, որը տեղադրվում է թափքի վրա:
Եվս մեկ նորություն “Авто Газ Глобал” ընկերությունից. թավշյա գունավոր շերտով պատված բալոններ, որոնք նախատեսված են դրանց յուրահատուկ դիզայն հաղորդելու համար՝ բեռնախցիկ ինտերիերին համապատասխան:









