Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


12/07/2018 / Հայտնաբերվել են 1,5 միլիոն դոլարի չափով չվճարված հարկեր գազալցակայաններում
Հայտնաբերվել են 1,5 միլիոն դոլարի չափով չվճարված հարկեր գազալցակայաններում

 

Գազալցակայաններում և մի շարք ընկերություններում ստուգումների արդյունքում հայտանբերվել են խոշոր հարկերից խուսափելու դեպքեր է հայտնաբերել «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում: Կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար խոշոր չափի հարկերի վճարումից:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ: 
2018 թվականի հուլիսի 10-ին հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

 



Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում

07/02/2020 Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում


Kosatka.Media–յի վերլուծության համաձայն՝ Ուկրաինան 2019թ. դեկտեմբերի տվյալներով տրանսպորտային սեկտորում համարվել է ամենաշատ ավտոգազ սպառող երկիր՝ մոտ 25%, որը երկու անգամ ավելի է ավտոգազի սպառման բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներից (Թուրքիա՝ 12%, Հարավային Կորեա՝ 10%):

ավելին
Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի

29/01/2020 Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի


Ավտոարտադրողները և այլընտրանքային վառելիք արտադրող ու մատակարարող ընկերությունները հանդես են եկել ԵՄ-ին ուղղված միացյալ հռչակագրով, որի հիմնական պահանջն է չեզոք մոտեցում դրսևորել

ավելին
Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է

17/01/2020 Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է


Ավտոգազի (հեղուկացված պրոպան-բութանային խառնուրդի- LPG) միջին արժեքը ամբողջ աշխարհում հունվարի 13-ի դրությամբ 1 լ- ի համար կազմում է 0.63 ԱՄՆ դոլար: 

Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:

10/01/2020 Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:


Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով:

‹‹ 34567 ››