Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


26/04/2018 /

Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու վերաբերյալ նոր օրենսդրական նախագիծն արդեն դրվել է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Սա նշանակում է, որ վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, և գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում՝ չի լիցքավորի: Արտակարգ Իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտնագության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի խոսքով գազալցակայաններում գրանցված դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնի մաշվածությունն է, ժամկետանց ու չփորձարկված լինելը: Պայթյունների 90%-ը տեղի է ունենում թվարկված թերությունների հետևանքով: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ գազալցակայանում լիցքավորելու ժամանակ պետք է պահանջվի հատուկ փաստաթուղթ, որը փաստելու է գազաբալոնի փորձարկված լինելը, որից հետո հնարավորություն կտրվի գազաբալոնը լիցքավորել: Խստացվելու է նաև տեղադրման գործընթացի վերահսկումը. գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերությունները պետք է տեղադրեն միայն փորձարկված բալոններ: Նախագծում ամրագրված է, որ գազաբալոնների պարբերական վկայագրման պահանջները խախտելու դեպքում նշանակված է տուգանք 100 000-ից մինչև 300 000 դրամի չափով, իսկ գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ վկայագրման կարգի պահանջների խախտմամբ էլեկտրոնային համակարգ մուտքագրելը վկայագիր տրամադրող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը կտուգանեն 500 000դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում վարչական տույժը կկազմի 1 000 0000 դրամ:
Գազ ֆորեվր Լիլիան Գրուպ ընկերությունում հիմնականում տեղադրվում են նոր գազաբալոններ, իսկ օգտագործված բալոնների դեպքում վարորդը պետք է ներկայացնի փորձարկման վկայականը. տեղադրելու դեպքում պարտադիր տրամադրվում է վկայագիր: Գազալցակայանում առանց վկայագրի լիցքավորման դեպքում նախատեսվում է տուգանք 1 000 0000 դրամի չափով, 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ 3 000 0000 դրամ: Վարչական տույժը պետք է վճարվի գազալցակայանի ղեկավարության կողմից: Առաջարկվում է, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվի գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջվի պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:
Միայն 2012-2018թթ ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Վերջին 6 տարվա ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է 2 մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև 537 պայթյուն:
Օրենսդրական այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի ԱԺ կողմից, որից հետո նոր կմտնի ուժի մեջ:



Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում

07/02/2020 Ուկրաինան ամենաշատ ավտոգազ սպառող երկիրն է աշխարհում


Kosatka.Media–յի վերլուծության համաձայն՝ Ուկրաինան 2019թ. դեկտեմբերի տվյալներով տրանսպորտային սեկտորում համարվել է ամենաշատ ավտոգազ սպառող երկիր՝ մոտ 25%, որը երկու անգամ ավելի է ավտոգազի սպառման բարձր ցուցանիշ ունեցող մյուս երկրներից (Թուրքիա՝ 12%, Հարավային Կորեա՝ 10%):

ավելին
Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի

29/01/2020 Եվրոպական ավտոարտադրողները պահանջում են, որ ԵՄ–ը անաչառ որոշում կայացնի


Ավտոարտադրողները և այլընտրանքային վառելիք արտադրող ու մատակարարող ընկերությունները հանդես են եկել ԵՄ-ին ուղղված միացյալ հռչակագրով, որի հիմնական պահանջն է չեզոք մոտեցում դրսևորել

ավելին
Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է

17/01/2020 Ավտոգազի արժեքով Հայաստանն ամենաէժան երկրների տասնյակում է


Ավտոգազի (հեղուկացված պրոպան-բութանային խառնուրդի- LPG) միջին արժեքը ամբողջ աշխարհում հունվարի 13-ի դրությամբ 1 լ- ի համար կազմում է 0.63 ԱՄՆ դոլար: 

Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:

10/01/2020 Բուլղարիայում 1995 թվականից արագ տեմպերով սկսեց զարգանալ ավտոգազի շուկան:


Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով:

‹‹ 34567 ››