Վերջին տարիներին Բուլղարիայում գնալով շատանում են ավտոգազով լիցքավորվող փոխադրամիջոցները: Բուլղարիայի կառավարությունը խրախուսում է ավտոգազի կիրառությունը: Հիմնական պատճառը մյուս վառելիքների համեմատ ավտոգազի ցածր հարկերն են: Հաշվարկված է, որ Բուլղարիայում մոտ 490 000 փոխադրամիջոց լիցքավորվում է ավտոգազով:
Կանադայում ավտոգազը մեծ պահանջարկ ուներ դեռևս 1980-ականներին: Տարեցտարի ավտոգազի պահանջարկը Կանադայում մեծանում է՝ հասնելով տարեկան 246 000 տոննայի: Կանադայում այսօր մոտավորապես 54 000 փոխադրամիջոց լիցքավորվու է ավտոգազով և դրանց մեծ մասը հանրային տրանսպորտն է, դպրոցական ավտոբուսները և ֆուրգոններ:








