Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։ Բացի հստակեցումից հնարավորություն կստեղծվի իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն, կատարել զարգացմանն ուղղված ներդրումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պրոպան գազի ազգային ասոցիացիայի նախագահ Ս․ Կամինսկիսը: Ըստ նրա, խթանելով ավտոգազի օգտագործումը, «ճանապարհներին հայտնվում են շրջակա միջավայրի համար անվտանգ ավտոմոբիլներ»։
Ի դեպ, վերոհիշյալ նախագիծը Կոնգրեսը 2015թ.-ից սկսած առաջին անգամ երկարաձգել է մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի վերջ` այդպիսով հաստատելով, որ ճանաչում է ավտոգազը որպես մաքուր և ապագայի վառելիք: Մասնագետների կարծիքով Կոնգրեսի դրական դիրքորոշումը դրականորեն կազդի նաև ավտոգազի շուկայի զարգացման վրա, կբարձրացնի սպառողների վստահությունը և կխրախուսի ներդրումների խթանմանն ու ընդլայնմանը ավտոգազի շուկայում:









