Ինչպես հայտնի է, բնական գազը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից. ներմուծվող ապրանքների ցանկում այն զբաղեցնում է առաջին տեղը՝ 8,7% 2016թ. տվյալներով: Հայաստանում զանգվածային գազիֆիկացման հետևանքով զգալիորեն նվազել է էլեկտրաէներգիայի օգտագործումը կենցաղում, չնայած որ գյուղերում դեռևս նախապատվությունը տրվում է սովորական վառելափայտին: Պատճառը բնական գազի շատ թանկ լինելն է:
Այս ամենի հետ մեկտեղ, ռուսական գազի ձեռքբերման գնի նվազեցման ժամանակ, մեզ համար սակագինը նույնն է մնում: Օրինակ, 2017 թվականի առաջին կեսին գազի սակագինը գրեթե 2 անգամ գերազանցում էր նրա մաքսային արժեքը: Այս հարցը բնակչության համար այդպես էլ անպատասխան մնաց:Հայաստանում բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է նաև որպես մեքենաների վառելիք: Նախորդ տարվա տվյալներով՝ բնական գազի ուղիղ ¼ մասն օգտագործվել է ճանապարհային գազալցակայաններում: Դա 2-3 անգամ ավել է, քան սպառել է Հայաստանի ողջ արդյունաբերությունը:
Մարդատար մեքենաներից բացի, սեղմված գազով աշխատում են նաև միկրոավտոբուսները, որոնց թիվը միայն Երևանի հասարակական տրանսպպորտում Երևանի քաղաքապետարանի տվյալներով հասնում է 1400-ի:
Որպես մեքենաների վառելիք՝ բնական գազի ծախսերը նվազեցնելու համար ձեռնարկվում են որոշակի քայլեր: Մասնավորապես, նախատեսվում է ներմուծել մեծ ավտոբուսներ և ավելացնել տրոլեյբուսների թիվը:









