Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/07/2020 / Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։
Ըստ նրա ներկայացրած տվյալների, բենզինի համեմատ, գազի դեպքում արտանետումներն ավելի քիչ են (մինչև 21% CO2 գազի և մինչև 98%՝ այլ նյութերի դեպքում): Դիզելի համեմատ էլ NOx արտանետումներն են ավելի քիչ՝ մոտ 74%-ով։ Այսինքն, գազը էկոլոգիական տեսանկյունից նույնպես բացարձակ առավելություն ունի բենզինի և այլ ավտովառելիքների նկատմամբ։
Հոլանդական ընկերության տնօրենը ընդգծել է, որ գազի շուկան կարող է արագորեն աճել, եթե կառավարությունն ունենա ճիշտ զարգացման տեսլական՝ բերելով Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի օրինակը։ Նա հույս է հայտնել, որ սպառողներն աստիճանաբար կգիտակցեն գազով աշխատող մեքենաների առավելությունը էլեկտրամոբիլների նկատմամբ՝ մատչելիության և էկոլոգիապես մաքուր լինելու տեսանկյունից։ Մասնավորապես, բերելով Նիդեռլանդների օրինակը, Իռլին նշել է, որ այդ երկիրը հսկայական ջանքեր և միջոցներ է ներդրել էլեկտրամոբիլների զարգացումը խթանելու համար, և միայն այժմ է գերակշռող դառնում այն գիտակցումը, որ էլեկտրամոբիլները չափազանց ծախսատար են։
Վան Իռլին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր աշխարհում ավտոգազը շարունակում է մնալ ամենատարածված այլընտրանքային վառելիքը։ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաների թիվը աշխարհում հասնում է 27 մլն-ի։



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››