Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:
Կորոնավիրուսը չի խնայել նաև ավտոգազի իրանական շուկան: Ինչպես արդեն հայտնի է, Իրանը համարվում է վարակի գլխավոր կենտրոններից մեկը, ինչի հետևանքով փակ են երկրի բոլոր սահմանները: Այս հանգամանքը ազդել է երկրի ողջ տնտեսության վրա այդ թվում և ավտոգազի:
Newsweek միջազգային լրատվական կայքն անդրադարձել է ավտոգազի շուկային` նշելով, որ Պարսկաստանի և Իրաքի սահմանը փակվելուց հետո Իրաքում ավտոգազի արժեքը զգալիորեն աճել է:
Argus Media-ն անդրադառնում է իտալական ավտոգազի շուկային: Իտալիայում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես արդեն հայտնի է, հայտարարվել է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում կանգնել է երկրի երթևեկությունը, ինչը հանգեցրել է ավտոգազի պահանջարկի հուժկու անկման:









