Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


10/03/2020 / Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի
Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

վառելիքի այս տեսակի նկատմամբ մեծ պահանջարկով:

 

Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ-ից այդ տարածաշրջան ներմուծման դինամիկան չի պակասի առաջիկա տասնամյակի ընթացքում, եթե անգամ ներմուծման պայմաններն անբարենպաստ լինեն: 

 


Ասիական շուկան, հատկապես Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան, ինչպես նաև՝ Լատինական Ամերիկան, կշարունակեն մեծապես կախում ունենալ ԱՄՆ-ից ներմուծվող ավտոգազից: Argus Consulting-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ ավտոգազի արտադրությունը մեծացել է Միացյալ Նահանգներում 2010 թ․-ից ի վեր, և, ամենայն հավանականությամբ, այդ միտումը կպահպանվի:

 

 



Մոսկվայի տաքսիները անցնում են մեթանի

08/02/2019 Մոսկվայի տաքսիները անցնում են մեթանի

2018 թ. -ի նոյեմբերի վերջին Մոսկվայի երթուղայիններից թողարկվել է էկոլոգիական տաքսիների առաջին խմբաքանակը, որոնք որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ (մեթան):

ավելին
Նոր Skoda Scala CNG 2019՝ մեթանով

05/02/2019 Նոր Skoda Scala CNG 2019՝ մեթանով

2018թ. -ի դեկտեմբերին Թել Ավիվում տեղի ունեցավ նոր՝ Skoda Scala-ի պրեմիերան: Հետչբեքի հնարավորություններից մեկը բնական գազով (CNG) աշխատելն է: Բենզինով և դիզելով մոդելները պատվերի համար արդեն հասանելի են, իսկ գազով մոդելը կհայտնվի 2019թ. -ի առաջին կեսին: 

ավելին
All New Santro մեթան գազով ավտոմեքենան՝ Hyundai India-ի կողմից

29/01/2019 All New Santro մեթան գազով ավտոմեքենան՝ Hyundai India-ի կողմից


Hyundai Motors India-ն՝ Հնդկաստանում երկրորդ ամենամեծ ավտոարտադրող ընկերություննը թողարկել է Hyundai Santro-ի All New Santro (թարգմանաբար՝ Բոլորովին նոր սանտրո) մոդելի նոր տարբերակը, որն այդ երկրում հայտնի է որպես «ամենասիրելի ընտանեկան մեքենա»: Ավտոմոբիլը ընտանեկան է, նոր Santro-ի ակցենտավորումն արված է անվտանգության և ժամանակակից տեխնոլոգիայի վրա:

ավելին
Էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից

24/01/2019 Էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից


ՀՀ Կառավարությունն օրերս հավանություն տվեց 2019թ․ հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք ներմուծման հաջորդող օրվանից 1 տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:

ավելին

‹‹ 1314151617 ››