Hyundai Motors India-ն՝ Հնդկաստանում երկրորդ ամենամեծ ավտոարտադրող ընկերություննը թողարկել է Hyundai Santro-ի All New Santro (թարգմանաբար՝ Բոլորովին նոր սանտրո) մոդելի նոր տարբերակը, որն այդ երկրում հայտնի է որպես «ամենասիրելի ընտանեկան մեքենա»: Ավտոմոբիլը ընտանեկան է, նոր Santro-ի ակցենտավորումն արված է անվտանգության և ժամանակակից տեխնոլոգիայի վրա:
Բացի կատարելագործված դիզայնից, նոր Santro-ն նաև ավելի մեծ ր լայն է չափսերով, սրահն ավելի ընդարձակ է: Բարելավված է օդափոխման և օդակլանման համակարգը, նստարաններն ու իրերի տեղադրման դարակներն ավելի հարմարավետ են, իսկ բեռնախցիկը 235լիտրանոց ծավալ ունի, որն ավտոմեքենան դարձնում է պիտանի ինչպես ամենօրյա, այնպես էլ երար ճամփորդությունների համար:
Ժամանակակից միտումներին համապատասխան, Santro-ն հագեցած է գլխին դրվող մուլտիմեդիա սարքով՝ 17.64 սմ թաչ սքրինով, որը միանում է սմարթֆոնին և հետևի մասի տեսախցիկին:
All New Santro-ն որպես այլընտրանք առաջարկում է արդեն տեղադրված մեթանի սարքավորումներով (60 լիտրանոց բալոն, որում ներառվում է 14,3 խմ մեթան) տարբերակ:
Ավտոմեքենան ունի 3 տարվա կամ 100.000 կմ երաշխիք, այն իր դասի մեջ հռչակվել է որպես մինիմալ ծախսեր պահանջող մեքենա:









