Վերջերս Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած մեքենաների ֆորում-ցուցադրության ժամանակ ֆրանսիական Renault ընկերությունը զարմացրեց բոլորին՝ ներկայացնելով իր նոր մոդելը՝ Logan ավտոմեքենան։
1,6լ ներքին այրման շարժիչով աշխատող այս ավտոմեքենան օգտագործում է միևնույն ժամանակ 2 տեսակի վառելիք` բենզին և մեթան։ Ավտոմեքենան ընթացքի է գցվում բենզինի միջոցով, իսկ հետո ավտոմատ փոխվում է բնական գազի։ Եթե բնական գազը վերջանում է ճանապարհին և վարորդը չի կարողանում հասնել գազի լցակայան, ավտոմեքենան սկսում է կրկին աշխատել բենզինով։
Այս նորարարական գաղափարի ստեղծողների նախնական հաշվարկներով, Logan-ը կարող է նվազեցնել վառելիքի ծախսերը ընդհուպ մինչև 3 անգամ, ինչպես նաև զգալիորեն մեծացնել ավտոմեքենայի վազքը։ Ֆորումի խոստումնալից արդյունքներից հետո ընկերության ղեկավարությունը քննարկման է դրել մոդելի հետագա զարգացումն ու ավտոմեքենայի մասսայական արտադրության հարցը։









