Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


20/09/2019 / Բնական գազը շարունակում է մնալ պոպուլյար վառելիք աշխարհի բոլոր մայրցամաքներում
Բնական գազը շարունակում է մնալ պոպուլյար վառելիք աշխարհի բոլոր մայրցամաքներում

 

99Marketresearch.com ամերիկյան հեղինակավոր կայքը, որը զբաղվում է տարատեսակ ոլորտների շուկաների հետազոտությամբ, սեպտեմբեր ամսին կազմել է հաշվետվություն ավտոգազի շուկայի վերաբերյալ՝ բնական գազի վիճակագրությունն ու հեռանկարները։

Բազմաթիվ հարցումների, ստատիստիկաների ու վերլուծությունների արդյունքում ներկայացվել են բնական գազ սպասարկող աշխարհում առաջատար 9 ընկերությունները: Դրանք են՝

1. Indraprastha Gas

2. National Iranian Gas

3. Mahanagar Gas

4. J-W Power

5. OAO Gazprom

6. GNVert

7. ANGI Energy Systems

8. NeoGas

9. China Natural Gas

 

Կայքը փորձել է վերլուծել տվյալները նաև ըստ երկրների։ Ներկայացվել են 2019թ.-ին ամենաշատը բնական գազ օգտագործած երկրները (ըստ նվազման հաջորդականության)՝

1. Հյուսիսային Ամերիկա

ԱՄՆ

Կանադա

2. Եվրոպա

Իսպանիա

Մեծ Բրիտանիա

Իտալիա

Ֆրանսիա

Գերմանիա

3. Ասիա

Չինաստան

Հնդկաստան

Ճապոնիա

4. Ավստրալիա

5. Հյուսիսային Աֆրիկա

6. Հարավային Ամերիկա

Բրազիլիա

Մեքսիկա

Արգենտինա:



Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

15/09/2020 Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

Ըստ իսպանական Ircongas մասնագիտացված ընկերության` հեղուկ գազ (LPG) առաջարկող լցակայանների ցանցը երկրում շարունակում է աճել։ Սա մի կարևոր գործոն է, որը ստիպում է, որպեսզի ավելի ու ավելի շատ վարորդներ հավատարիմ մնան իրենց տրանսպորտային միջոցները այս այլընտրանքային վառելիքին հարմարեցնելուն գործին:

Չնայած էլեկտրական մեքենաները ապահովում են ավտոշուկայի էկո-անցումը, սակայն դրանք ավանդական վառելիքի միակ այլընտրանքը չեն․ փոխադրամիջոցների՝ ավտոգազի փոխարկումը մեկ այլ լուծում է կայուն ու շարժունակ մոդելների զարգացման ճանապարհին, քանի որ գազն այսօր առկա ամենաարդյունավետ այլընտրանքային վառելիքներից մեկն է։

Հեղուկ գազը՝ LPG-ն, շարունակում է մնալ աշխարհում առավել լայնորեն տարածված այլընտրանքային վառելիքը, որն օգտագործվում է ավելի քան 27 մլն տրանսպորտային միջոցների կողմից: Իսպանիայում արդեն ավելի քան 100․000 վարորդներ իրենց մեքենան հարմարեցրել են ավտոգազին կամ գնել են այս մաքուր վառելիքով աշխատող նոր մեքենաներ: Գազալցակայանների թիվը երկրում շարունակում է աճել և ներկայումս հասնում է ավելի քան 600-ի, ինչը թույլ է տալիս այս տիպի տրանսպորտային միջոցներ ունեցող վարորդներին շրջել Պիրենեյան թերակղզում՝ առանց ավելորդ անհանգստության կամ խնդիրների։

ավելին
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

20/07/2020 Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։

ավելին
Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

14/07/2020 Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:

ավելին
Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

09/07/2020 Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։

ավելին

12345 ››