Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


26/07/2019 / Մի փոքր բնական գազով աշխատող մեքենաների պատմությունից
Մի փոքր բնական գազով աշխատող մեքենաների պատմությունից 2009թ. դրությամբ ամբողջ աշխարհում կային բնական գազով ավելի քան 11 մլն ավտոմեքենաներ:
Բնական գազով տրանսպորտային միջոցները ամենալավ պահված գաղտնիքներից են ամենուր, բացի ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից, որոնք փորձում են տարածել տեղեկատվություն այս մաքուր այրվող հանքային վառելիքի հետ կապված առավելությունների մասին: Միլիոնատեր Տ. Բոոն Պիկենսը նույնպես փորձում է մասնակից լինել այդ գործընթացին:

Առաջին բնական գազով մեքենայի պատմությունը այդքան էլ հայտնի չէ, որքան ժամանակակից շատ մեքենաներինը: Ամբողջ աշխարհի գիտնականները, ինժեներներն ու գյուտարարները դարերի ընթացքում փորձարկել են այլընտրանքային վառելիքի տարբեր տեսակներ: Առավել հավանական է, որ առաջին բնական գազով մեքենան հայտնաբերվել է այն մեկի կողմից, ով նաև փորձարկումներ է կատարել ջրածնով, բենզինով և բիովառելիքներով:

Հայտնի է, որ արդեն քսաներորդ դարի 30-ական թվականներին իրոք սկսել են լայնորեն օգտագործվել գազով մեքենաները: Այս նույն մեքենաներից շատերը կարողանում էին աշխատել նաև արհեստական գազով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չմշակված նավթի օգտագործման ընդլայնումը դուրս մղեց բնական գազով մեքենաների օգտագործումը ԱՄՆ-ից, բայց Եվրոպայում նման մեքենաների հանդեպ կար մեծ հետաքրքրություն և այնտեղ մեծ մասամբ օգտագործվում էին հենց բնական գազով մեքենաներ: Հարկ է նշել որ ԱՄՆ-ում բնական գազով մեքենաները երբեք էլ ամբողջությամբ դուրս չեն եկել գործածությունից: Կալիֆոռնիայում, որտեղ մեքենաների թողարկման ստանդարտները ամենախիստն են, շատ ավտոբուսներ շարժվում են բնական գազով:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››