TMB Բարսելոնայի տրանսպորտային խոշոր ընկերոթյունը (Metropolitan Transport of Barcelona) կգործարկի սեղմված գազով աշխատող ավտոբուսներ: Որոշման պատճառը ոչ միայն ավտոբուսների հուսալիությունը, ապահովությունն ու էկոլոգիապես մաքուր լինելն է, այլ նաև ավտոբուսներ և բեռնատարներ արտադրող MAN ընկերության ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը:
Բնական գազով աշխատող ու 12-18 մետր երկարություն ունեցող 75 ավտոբուսներ գործի կդրվեն տարեվերջին:
MAN ընկերության ավտոբուսների բաժնի ղեկավարը հայտարարել է․ «Վերջին տարիներին MAN ընկերությունն արել է էական նորամուծություններ Բարսելոնայում տրանսպորտի զարգացմանը նպաստելու համար: Մենք ունենք պրոֆեսիոնալ աշխատակազմ, ովքեր մասնագիտացված են ավտոբուսների գծով»:









