Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


18/06/2019 / Թոփ 5 մեքենաները՝ նախատեսված կանանց համար
Թոփ 5 մեքենաները՝ նախատեսված կանանց համար Համաշխարհային ավտոարտադրող ընկերություններն իրենց գործունեության ընթացքում հազվադեպ են թողարկում մեքենաներ՝ նախատեսված հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար:
Սակայն կանանց համար նախատեսված մեքենաների մոդելները հեշտ է տարբերել. նախևառաջ դրանց գույնով, իսկ բացի այդ՝ կոմպակտ չափերով, նուրբ դիզայնով, հարմարավետության և անվտանգության աստիճանով: Այսպիսով, ներկայացնում ենք կանանց կողմից առավել շատ հավանության արժանացած մեքենաների թոփ հնգյակը:

5. Nissan Juke Արժեքը՝ 10000$
Ճապոնական ծագում ունեցող նորաձև այս մեքենային կանայք սիրահարվում են անվան և յուրահատուկ դիզայնի շնորհիվ: Այս մեքենան հիշեցնում է հին սպորտային մեքենայի և ամենագնացի գեղեցիկ համադրություն: Շարժիչի հզորությունը 110 ձիաուժ է, ծավալը՝ 1,5 լիտր:

4. Toyota Yaris Արժեքը՝ 11000$ 
Եվս մեկ փոքրիկ ճապոնացի՝ նախագծված քաղաքային կյանքի համար: Շնորհիվ իր կոմպակտ չափերի՝ հնարավոր է հեշտ և արագ գտնել կայանատեղի: Մեքենան հայտնի է մանևրելու կարողությամբ և կառավարելիության հեշտությամբ: Նույնիսկ ամենափոքր կոմպլեկտացիայի մեջ տեղավորվում է անվտանգության 7 բարձիկ: Իսկ մեքենայի գլխավոր առանձնահատկությունը 3 ռեժիմով մուլտիմոդալ փոխանցման տուփն է՝ մեխանիկական, ավտոմատ և սպորտային:

3. Daewoo Matiz Արժեքը՝ 4000$ 
Այս մոդելը կանանց համար ավտոմատ փոխանցման տուփով առավել հարմարն է: Այն ունի քաղաքային վարման համար բոլոր հատկանիշները ՝ կոմպակտություն, մանևրելիություն և հեշտ կառավարելիություն: Չնայած ոչ այնքան մեծ չափերին, սրահում տեղավորվում է 4 ուղևոր: Մեքենան աչքի չի ընկնում անկրկնելի դիզայնով, սակայն այն ապահովված է տանիքի և դռների վրա հատուկ անվտանգության խարիսխներով, իսկ բաքում կա վառելիքի արտահոսքից պաշտպանություն: Սա հիանալի տարբերակ է որպես առաջին մեքենա:

2. Hyundai Getz Արժեքը՝ 6000$ 
Չնայած մեքենան այլևս չի արտադրվում, բայց այն աղջիկների շրջանում դեռևս մնում է ամենասիրելին՝ իր կոմպակտության և ապահովության համար:

1. Peugeot 107 Արժեքը՝ 7000$ 
Այս մոդելը հասանելի է երկու տարբերակով` 3 և 5 դռնանի: Ավտոմեքենան բավականին արագընթաց է, վառելիքի ծախսը՝ քիչ (5.5 լիտր), իսկ երթևեկությունը՝ փափուկ և հարմարավետ: Աղջիկները սիրում են այս մեքենան հատկապես գեղեցիկ դիզայնի համար:

Վերը թվարկված բոլոր մեքենաները, նախևառաջ, աչքի են ընկնում վառելիքի քիչ ծախսով, հատկապես եթե դրանցում տեղադրված է նոր սերնդի և որակյալ գազաբալոնային սարքավորում:



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››