Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


31/05/2019 / Որո՞նք են մեքենայի սրահում գազի հոտի առաջացման պատճառները
Որո՞նք են մեքենայի սրահում գազի հոտի առաջացման պատճառները

Եթե Դուք համեմատաբար վերջերս տեղադրել եք գազաբալոնային համակարգ և ավտոմեքենայի սրահում զգում եք գազի հոտ, ապա անհանգստանալու կարիք կա:

Միակ բացառությունը այն դեպքերում է, երբ գազի հոտը զգացվում է լիցքավորումից րոպեներ անց: Այս դեպքում տեղի է ունենում ճնշման կարգավորում, և գազի որոշակի քանակ կարող է արտանետվել բեռնախցիկ կամ սրահ:

Մնացած դեպքերում դա խոսում է գազաբալոնային համակարգի ակնհայտ թերությունների մասին:

 

Հոտի առաջացումը խոսում է այն մասին, որ համակարգը հերմետիկ չէ կամ էլ կցամասերը վատ որակի են: Խնդիրը կարող է լինել վառելիքային խողովակներում, գազի բալոնի կամ փոխանցումատուփի մեջ: Նման խնդիրներն առաջանում են, երբ գազաբալոնային համակարգի տեղադրումը կատարվել է ոչ մասնագիտորեն:

Այս դեպքում հարկավոր է շտապ փակել գազի մատակարարման փականը և օդափոխել մեքենայի սրահը և անմիջապես դիմել տեխնիկական սպասարկման կենտրոն:

Գազի արտահոսքի աղբյուրը կարող են պարզել միայն մասնագետները՝ ստուգելով բազմափուլ փականներն ու ամրակները, մխոցից մինչև փոխանցման տուփի գծի ամբողջականությունը: Գազի արտահոսքը կարող է մի շարք լուրջ և անդառնալի վնասներ հասցնել թե՛ մեքենային և թե՛ ուղևորներին:

Անվտանգ և ապահով երթևեկելու համար գազաբալոնային համակարգի տեղադրում է պետք է վստահել միայն մասնագիտացված և փորձառու ընկերություններին:



Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

15/09/2020 Իսպանիայում ավտոգազի ենթակառուցվածքն ընդլայնվում է, իսկ տրանսպորտային միջոցներն՝ ավելանում

Ըստ իսպանական Ircongas մասնագիտացված ընկերության` հեղուկ գազ (LPG) առաջարկող լցակայանների ցանցը երկրում շարունակում է աճել։ Սա մի կարևոր գործոն է, որը ստիպում է, որպեսզի ավելի ու ավելի շատ վարորդներ հավատարիմ մնան իրենց տրանսպորտային միջոցները այս այլընտրանքային վառելիքին հարմարեցնելուն գործին:

Չնայած էլեկտրական մեքենաները ապահովում են ավտոշուկայի էկո-անցումը, սակայն դրանք ավանդական վառելիքի միակ այլընտրանքը չեն․ փոխադրամիջոցների՝ ավտոգազի փոխարկումը մեկ այլ լուծում է կայուն ու շարժունակ մոդելների զարգացման ճանապարհին, քանի որ գազն այսօր առկա ամենաարդյունավետ այլընտրանքային վառելիքներից մեկն է։

Հեղուկ գազը՝ LPG-ն, շարունակում է մնալ աշխարհում առավել լայնորեն տարածված այլընտրանքային վառելիքը, որն օգտագործվում է ավելի քան 27 մլն տրանսպորտային միջոցների կողմից: Իսպանիայում արդեն ավելի քան 100․000 վարորդներ իրենց մեքենան հարմարեցրել են ավտոգազին կամ գնել են այս մաքուր վառելիքով աշխատող նոր մեքենաներ: Գազալցակայանների թիվը երկրում շարունակում է աճել և ներկայումս հասնում է ավելի քան 600-ի, ինչը թույլ է տալիս այս տիպի տրանսպորտային միջոցներ ունեցող վարորդներին շրջել Պիրենեյան թերակղզում՝ առանց ավելորդ անհանգստության կամ խնդիրների։

ավելին
Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

20/07/2020 Էլեկտրամոբի՞լ, թե՞ գազով ավտոմեքենաներ. Ո՞րն է ավելի ձեռնտու

Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։

ավելին
Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

14/07/2020 Մինչև 2024թ․-ը Ռուսաստանում ավտոգազի շուկան էականորեն կաճի

2020-ից մինչև 2024 թ․-ը ՌԴ կառավարությունը 50 մլդ ռուբլի կհատկացնի գազաշարժիչների արդյունաբերության զարգացմանը: Նախատեսվում է նաև տարեկան 3,5 մլրդ՝ բենզալցակայանների զարգացման և 700 մլն ռուբլի՝ ավտոպարկի վերազինման համար: Ինչպես վերջերս տեղեկացրեց ՌԴ Էներգետիկայի փոխնախարարը, 1-ին փուլում ծրագրի մեջ կներառվեն 27 ռեգիոններ, որտեղ շարունակվում է գազալցակայանների ենթակառուցվածքների զարգացման գործընթացը:

ավելին
Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

09/07/2020 Ավտոգազի շուկան ԱՄՆ-ում շարունակում է աճել

ԱՄՆ գազի արդյունաբերության երկու խոշոր ընկերությունները՝ AutoGas Alliance-ը և Roush CleanTech-ը, ներկա իրողություններից ելնելով, վերանայել են իրենց ընթացիկ ծրագրերը՝ ներկայացնելով որոշ նոր արտադրանքներ ու նախագծեր: Երկու ընկերությունների ղեկավարներն այն կարծիքի են, որ գազի ծավալների ավելացումը, որպես ավտովառելիք, կարող է ծախսերի կրճատման ու շրջակա միջավայրի բարելավման հնարավորություններ ստեղծել։

ավելին

12345 ››