Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


18/02/2019 / Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով
Գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով 2019թ-ի ապրիլի 1-ից հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազը կվաճառվի ոչ թե ծավալով, այլ կիլոգրամով:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ Կառավարության փետրվարի 15-ի նիստում, որի մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:  
Նիստում ընդգծվել է, որ որոշման նպատակն է ոլորտում հնարավոր խաբեությունների կանխումը, քանի որ վարորդների կողմից պարբերաբար բողոքներ են հնչեցվում առ այն, որ գազալցակայաններում գազի վաճառվող և իրական ծավալների միջև միշտ կան տարբերություններ՝ ի վնաս սպառողի։ Գազալցակայաններում գազը լցնում են ըստ ճնշման, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ նույն ծավալի գազը կարող է ունենալ տարբեր քաշեր։
ՀՀ վարչապետի պնդմամբ, նոր կարգը չի կարող հանգեցնել գազի գնի փոփոխության, իսկ եթե անգամ լինեն փոփոխություններ, մասնավորապես՝ գնի բարձրացումներ, կնշանակի, որ մինչ այժմ ԱԳԼՃԿ-ները փաստացի բառացիորեն խաբել են սպառողներին։



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››