Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


01/11/2018 / Մի շարք գազալցակայաններ հանվել են վաճառքի. ո՞րն է պատճառը
Մի շարք գազալցակայաններ հանվել են վաճառքի. ո՞րն է պատճառը Հայաստանում գազալցակայանների սեփականատերերը հերթական անգամ հայտնվել են անհարմար դրության մեջ: Այս անգամ պատճառը հասարակական զուգարաններն են. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գազալցակայանների սեփականատերերին պարտադրում է կառուցել հասարակական զուգարաններ կամ նորոգել եղածները:
Ինչպես գիտենք, Հայաստանի հիմնական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան, իսկ եղածներն էլ գտնվում են խիստ անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, որոնցից օգտվելն ուղղակի անհնար է: Ու քանի որ ՀՀ պետական բյուջեում նոր զուգարանների կառուցման համար նախատեսված գումար չկա, հետևաբար այս խնդիրը դրվում է գազալցակայանների սեփականատերերի վրա: Նշենք, որ ՀՀ ճանապարհներին կա ավելի քան 200 գազալցակայան:
Այժմ դրանք պետք է ունենան բոլոր անհրաժեշտ հարմարությունները, այդ թվում նաև հասարակական զուգարան՝որոշակի չափանիշներին համապատասխան: Այս խնդիրը անհանգստություն է առաջացրել սեփականատերերի մոտ, քանի որ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, այդ պատճառով էլ մարզային մի շարք ԱԳԼՃԿ-ներ այս պահին ուղղակի փակվել են կամ հանվել վաճառքի:
Ի դեպ, այժմ գազալցակայան կառուցելու դեպքում լիցենզիա կտրվի նրանց, ովքեր այդ տարածքում կկառուցեն նաև զուգարան։



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››