Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


26/10/2018 / Պատրաստում ենք մեքենան ձմռանը
Պատրաստում ենք մեքենան ձմռանը Չնայած բավականին տարածված կարծիքների և պնդումներին, պետք է ընդգծել, որ ձմռանը գազով մեքենաների շահագործումը գրեթե ոչնչով չի տարբերվում մյուս եղանակային պայմաններում մեքենայի աշխատանքից՝ հատկապես եթե մեքենայում տեղադրված է 4-րդ կամ ավելի բարձր սերնդի գազաբալոնային համակարգ: Միակ տարբերությունն այն է, որ առավոտյան մեքենան տաքանալու համար ծախսում է ավելի շատ բենզին, քան գազ: Բացի այդ, ավելի նկատելի կարող է լինել գազից բենզինի անցումը, որի քանակը հիմնականում կախված է տեղադրված բոցմաուղների (форсунки) որակից և տեսակից: Ավոտոտերերին խորհուրդ է տրվում ձմռանն ընդառաջ ստուգել շարժիչի սառեցման համակարգում սառեցնող հեղուկի (антифриз) մակարդակը, քանի որ սառնամանիքների սկսվելուն պես շատ խնդիրներ առաջանում են հենց այդ հեղուկի քիչ քանակության պատճառով: Ընդ որում, փոխանցումատուփը վատ է տաքանում, ինչի արդյունքում շարժիչը անցնում է գազով աշխատանքի մեծ ուշացումով, այսինք շատ երկար է աշխատում բենզինով՝ նվազեցնելով տնտեսման էֆեկտիվությունը:
Ձմռան շրջանում ցանկալի է փոխել գազաբալոնային սարքավորման ֆիլտրերը, եթե մոտ դրանց փոխարինման ժամկետը, իրականացնել բոցամուղների կանխարգելիչ լվացում և կարգավորում:



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››