Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


05/10/2018 / Միֆեր մեքենայի գազաբալոնային համակարգերի մասին
Միֆեր մեքենայի գազաբալոնային համակարգերի մասին 1. ԳԲՀ-ն պայթում է մեքենայի մեջ:
Սա ամենատարածված և սարսափելի միֆն է, որն իրականում ունի շատ պարզ պատասխան: Գազի բալոնն ավելի ուշ է պայթում, քան բենզաբակը: Այսպես. բալոնը հնարավորություն ունի դիմանալու մինչև 16 ատմոսֆեր ճնշման: Վթարի ժամանակ բենզինի բակն ավելի շուտ կդեֆորմացվի, քան գազի բալոնը: Բացի դրանից, գազաբալոնային սարքավորումն ունի հատուկ անվտանգության փական, որը վթարի դեպքում փակում է գազի արտահոսքը: Հիշեք, որ գազին ավելի երկար ժամանակ է հարկավոր, որ այն պայթյունավտանգ դառնա, իսկ բենզինի ծակ խողովակից դուրս եկած թեկուզ մի կաթիլ բենզինը կարող է պայթել նույն վայրկյանին:

2. Գազաբալոնային սարքավորման սպասարկումը հավասարվում է բենզինի ծախսին:
Իրականում որակյալ համակարգը պատրաստ է ծառայել երկար տարիներ: Որակյալ համակարգի դեպքում սպասարկումը գրեթե նույն գինն է ստացվում: Այդ պատճառով կարևոր է ի սկզբանե տեղադրել բարձրորակ սարքավորում և միայն մասնագիտացված սրահներում:

3. Այլ երկրներում վարելը շահավետ չէ:
Սա ևս միֆ է, քանի որ հիմա ցանկացած երկրում հեշտությամբ հնարավոր է գազալցակայան գտնել: Անհրաժեշտ է միայն ձեռք բերել տվյալ երկրի համար նախատեսված ադապտեր (переходник):

4. ԳԲՀ օգտագործելուց շարժիչի հզորությունն ընկնում է:
Իրականում եթե մեքենան սարքին է, ապա ամեն ինչ կարգին է և հզորության տատանում չի լինի: Ժամանակակից գազաբալոնային համակարգերը կարողանում են ծրագրավորել այնպես, որ նույնիսկ մեքենայի վարորդը դժվարությամբ է կարողանում տարբերել գազի ու բենզինի տարբերությունը:

5. Գազի բալոնը զբաղեցնում է բեռնախցիկը:
Ժամանակակից ԳԲՀ-երի համար նախատեսված են հատուկ բալոններ, որոնք տեղավորվում են պահեստային անվադողի փոխարեն: Եվրոպական շատ երկրներում դրանք լայնորեն կիրառվում են:

6. Գազով աշխատող մեքենաներից անպակաս է գազի հոտը:
Սա հնարավոր է այն դեպքում, եթե մեքենայում տեղադրված է անսարք գազաբալոնային համակարգ: Նույնը կլինի, եթե բենզինով աշխատող մեքենան խնդիր ունենա, մեքենայից բենզինի հոտն անպակաս կլինի:



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››