Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


04/09/2018 / Գազով Կամազը 4-րդ տեղն է զբաղեցրել է «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքում
Գազով Կամազը 4-րդ տեղն է զբաղեցրել է «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքում Հուլիսի վերջին Աստրախանում տեղի ունեցավ «Մետաքսե Ճանապարհ 2018» ավտոմրցավազքի վերջին՝ 7-րդ փուլը: Անձնակազմն ավարտեց Մոսկվայում, որից հետո հավաքվեց Կարմիր հրապարակում պարգևատրման պաշտոնական արարողության համար: «ԿԱՄԱԶ- վարպետ» թիմը զբաղեցրեց բոլոր մրցանակային հորիզոնականները: Իսկ չորրորդ տեղն զբաղեցրեց գազով ԿԱՄԱԶ-ի անձնակազմը: Ավտոմրցավազքին մասնակցում էր 6 ԿԱՄԱԶ:
«Մետաքսե Ճանապարհ» 8-րդ ավտոմրցավազքն անցկացվեց Աստախանի, Վոլգոգրադի, Լիպեցկի, Տուլայի տարածքներում, ինչպես նաև Կալմիկայի հանրապետությունում: Մրցաշարի ուղու մեծ մասն անցել է ավազե ճանապարհներով և խրուտ ավազաբլուրներով փուլերի բարդությանը նպաստում էր նաև անբարենպաստ եղանակային պայմանները՝ Աստրախանի հորդառատ անձրևները: Ավտոմրցավազքի փուլերը ներառում էին հյուսիսային եվրոպական անապատը, ինչպես նաև ծանծաղուտներ: Ավտոմրցավազքի ընդհանուր տարածությունը կազմում էր գրեթե 3500 կմ: «Մետաքսե Ճանապարհ» -ի երկրորդ մասը կացկացվի աշնանը՝ Չինաստանում:
Գազադիզելային ԿԱՄԱԶ- 4326-ը մասնակցում էր դիզելային բեռնատարերի հետ: Բնական գազի կիրառումը որպես շարժիչի վառելիք ունի դրական կողմերը. Մասնավորապես՝ փոքր շրջադարձերի ժամանակ չի լինում հզորության անկում, ինչը հատկապես կարևոր է անկայուն և սայքաթող մակերևույթները հաղթահարելիս, չի լինում ծուխ, ավելացված է վազքը մեկ լիցքավորման համար, իսկ մնացածը կախված է վարորդից և անձնակազմից:
2018 թ. -ին ստեղծվել է ԿԱՄԱԶ-ի գազային նոր մոդիֆիկացիա, 18,3 լ տարղությամբ շարժիչը փոխարինվել է Liebherr D9508 16լ-ով, տեղադրվել է 3-րդ սերնդի գազաբալոնային համակարգ: Չնայած տարողության պակասեցմանը, ավտոմեքենայի հզորության ցուցիչներն ու դինամիկ որակները բարելավվել են:
Վառելիքի համակարգը լրացվել է լեհական 4 գազային բալոններով, յուրաքանչյուրը՝ 89 լիտրով: Բալոնները պատրաստված են ալյումինից: Մեկ դատարկ բալոնը կշռում է 35 կգ: Հիմնական վառելիքային բակը տեղավորում է 1000 լիտր դիզելային վառելիք:
Գազադիզելային ցիկլով աշխատելիս վառելիքային խառնուրդը կազմում է 70% դիզելից և 30%` բնական գազից: Երբ բնական գազը վերջանում է, շարժիչը շարունակում է աշխատել միայն դիզելով:



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››