Հեյդելբերգի համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների՝ շրջակա միջավայրի ուսումնասիրություններն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ամտոմեքենաների սրահներում վնասակար ազոտի երկօքսիդի սովորաբար մի քանի անգամ գերազանցում է ստանդարտները:
Գերմանական մի քանի երկրներում փորձարկուները ցույց են տվել, որ մեքենաներում երթևեկության ժամանակ ազոտի երկօքսիդի բաղադրությունը հասնում է 450մգ 1 խմ համար: Այս ցուցանիշներն ավելի բարձր էին, քան խոշոր ավտոմայրուղիների հարակից օդում:
Պարզվել է նաև, որ պիկ ժամերին կենտրոնական քաղաքներում հետիոտները շնչում են օդը, որի մեջ ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցում 90մկգ/խմ: Իսկ մեքենաների սրահներում նույնիսկ երեկոյան ժամերին պարունակությունը չի նվազում 110մկգ/խմ-ից:
Բժիշկները պնդում են, որ ազոտի երկօքսիդի տարեկան թույլատրելի միջին նորման 40մկգ/խմ է:
Այս ցուցանիշի սահմաններում բարձր թունավորություն ունեցող գազերը մարդու օրգանիզմի վրա անդառնալի հետևանքներ չեն ունենում: Ազոտի երկօքսիդը վտանգավորության երկրորդ դասի թունավոր գազ է, որը հիմնականում ազդում է շնչառական ուղիների, տեսողության օրգանների և սիրտ-անոթային համակարգերի վրա:
Ազոտի երկօքսիդի ազդեցությունից հատկապես տուժում են նրանք, ովքեր երկար են վարում՝ տաքսիների և բեռնատարների վարորդները, առաքիչները: Առավել խոցելի են նաև ուղևոր երեխաները, որոնց վրա հեշտ և արագ կլանում են ազոտի երկօքսիդի բացասական ազդեցությունը և ձեռք են բերում մի շարք խրոնիկ հիվանդություններ:
Նման հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել որակյալ ածուխային ֆիլտր, որը կարող է արգելափակել մեքենայի սրահ ներթափանցող վնասակար գազի մինչև 92%-ը: Սակայն կարևոր է այն պարբերաբար փոխել՝ ժամկետը լրանալուն պես:









