Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


09/08/2018 / Երևանի 12 ԱԳԼՃԿ-ների շահագործումը կասեցվել է ՀՀ ԱԻՆ-ի կողմից
Երևանի 12 ԱԳԼՃԿ-ների շահագործումը կասեցվել է ՀՀ ԱԻՆ-ի կողմից Հունիսին ՀՀ ԱԻՆ համապատասխան տեսչության կողմից Երևանի 23 ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացրել էր համակողմանի հետազոտություն։ ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների և այլ խախտումների վերաբերյալ տնօրենները ստացել էին համապատասխան կարգադրագրեր՝ արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Ժամկետները լրանալուց հետո օրերս կատարված կրկնակի ստուգայցի արդյունքում 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել է դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ որոշում:
Դրանք են՝

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2

«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2

«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.

«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք

«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

«Ռոբե»լ ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5

«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140

«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5

«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48

«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Ի դեպ, շահագործումը դադարեցնելուց հետո վերոհիշյալ ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:



Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի

10/03/2020 Ավտոգազի պահանջարկը մոտակա տասնամյակում աշխարհում կտրուկ կաճի


Մինչև 2027 թ.-ը ավտոգազի պահանջարկը աշխարհում կտրուկ կաճի՝ հասնելով 300-360 մլն տոննայի:  Argus Consulting միջազգային հեղինակավոր ընկերության կանխատեսումների համաձայն, այդ աննախադեպ աճը հիմնականում կարտահայտվի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում

ավելին
Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան

02/03/2020 Կորոնավիրուսը կաթվածահար է արել Չինաստանի ավտոգազի շուկան


Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանում ավտոգազի պահանջարկը նվազել է ընդամենը 3%- ով, բայց դրա հետ մեկտեղ գները անկում են։ Ըստ safety4sea.com հեղինակավոր կայքի, փետրվարի ընթացքում ավտոգազի պահանջարկը գնալով նվազել է:

ավելին
Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է

19/02/2020 Ավտոգազի Ասիական շուկան գնալով ընդլայնվում է


Համաձայն ավտոգազի համաշխարհային կազմակերպության հաշվարկների՝ մինչև 2024 թ.-ը Ասիա աշխարհամասում ավտոգազի շուկայում կգրանցվի 5% աճ՝ կազմելով $109 միլիարդ։  2018 թ. տվյալներով կազմում էր $81.4 միլիարդ:

ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը

13/02/2020 ԱՄՆ կառավարությունը խթանում է այլընտրանքային վառելիքի օգտագործումը


Միացյալ Նահանգներում ավտոգազի համար կկիրառվեն հարկային արտոնություններ՝ ըստ վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից օրինականացված նախագծի, որով հստակեցվելու է վառելիքի այս տեսակի հարկային դաշտը։

‹‹ 23456 ››