«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ, «Արզնի Գազ» ՍՊԸ և «Գազ գրուպ» ընկերությունների ներկայացուցիչը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից մոտ 10 օր առաջ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ և փաստարկներ, որոնց նպատակը, ըստ փաստաբանի, ընկերությունների բնականոն աշխատանքների խաթարումն է և պատրանքի ստեղծումը այն մասին, թե ՀՀ պետական բյուջե են վերադարձվում հարյուր միլիոնավոր դրամներ։
Խուզարկությունների արդյունքում ընկերություններից առգրավվել են դրանց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգիչները, որոնց միջոցով իրականացվում են մեքենաների գազալցման աշխատանքները։
Ճանապարհային գազալցակայաններում իրականացվող ստուգումների արդյունքում քրեական գործեր են հարուցվել մի շարք այլ ընկերությունների նկատմամբ ևս, որոնք դեռևս նախնական փուլում են:









