Գազալցակայաններում և մի շարք ընկերություններում ստուգումների արդյունքում հայտանբերվել են խոշոր հարկերից խուսափելու դեպքեր է հայտնաբերել «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում: Կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար խոշոր չափի հարկերի վճարումից:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ
մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական
գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական
գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:
2018 թվականի հուլիսի 10-ին հետաքննության
և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ
խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող
գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա
մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ,
տեսաձայնագրող սարքեր և այլն:









