Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մ. Տիգրանյանի տեղեկությունների համաձայն, Հայաստանում սկսել է աճել հետաքրքրությունը հեղուկ գազի նկատմամբ: 2017թ-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի ներկրումն աճել է ավելի քան երկու անգամ՝ 1100 տոննայից մինչև 2 685 տոննա։
Ինչո՞վ է առավել հեղուկ գազը.
Ավելի էժան են նաև հեղուկ գազի բալոնները, քանի որ դրանց պատերն ավելի բարակ են, և այդ բալոնները նախատեսված են 10-16 մթնոլորտային ճնշման համար։ Համեմատության համար նշենք, որ սեղմված գազը 200-300 մթնոլորտ ճնշման պայմաններում է լցվում բալոնների մեջ։
Ի դեպ, հեղուկ գազի գինը տատանվում է, քանի որ այն ներկրվում է արտասահմանից, Հայաստանում հեղուկ գազ ստանալու համար համապատասխան սարքավորումներ չկան:









