Անուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

Գլխավոր  / Նորություններ


17/05/2018 / Գազաբալոնի շահագործման կանոնները շոգ եղանակին
Գազաբալոնի շահագործման կանոնները շոգ եղանակին

Տարվա մյուս եղանակների համեմատ՝ ամռանն ավոտմեքենայի գազի ծախսը նվազում է: Դա կապված է ոչ միայն շարժիչի քիչ ծանրաբեռնվածության հետ, այլ նաև գազի մեջ բութանի պարունակության ծավալով, ինչի արդյունքում ստեղծվում է լրացուցիչ ճնշում, որը նպաստում է գազի ծախսի նվազմանը:

Շոգ եղանակին հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել մեքենայի գազաբալոնային համակարգին: Խորհուրդ չի տրվում մեքենան շատ երկար ժամանակով կայանել արևի ուղիղ ճառագայթների տակ:
Պետք է ուշադրություն դարձնել նաև գազաբալոնի լիցքավորման առավելագույն մակարդակին: Եթե օրինակ ձմռանը գազի բալոնը կարելի է լիցքավորել մինչև 80%, ապա ամռանն այն չպետք է գերազանցի 75%-ը: Շոգ եղանակին գազաբալոնի վրա ճնշումը մեծանում է, և եթե դրանում չկան այսպես կոչված «գոլորշու բարձիկներ», դա կարող է վթարի առաջացման պատճառ դառնալ:
Ամռանն ընդառաջ խորհուրդ է տրվում զննել մեքենայի գազաբալոնային համակարգը, ստուգել՝ արդյոք չկան քերծվածքներ, անցքեր, ժանգոտված և վնասված հատվածներ:
Ընթացիկ և հետագա խնդիրներից խուսափելու համար գազբալոնային համակարգի ախտորորշում (диагностика) պետք է իրականացնել տարվա մեջ առնավազն 2 անգամ, իսկ շահագործումը չպետք է լինի 10 տարուց ավել:

 



Գազաբալոնային սարքավորումների  վիճակագրությունը աշխահում

19/04/2020 Գազաբալոնային սարքավորումների վիճակագրությունը աշխահում

Գազաբալոնային սարքավորումների համակարգերը (ԳԲՍ) տարածված են աշխարհում և տարեցտարի ավելի  մեծ մասսայականություն են վայելում։ ԳԲՍ համաշխարհային վիճակագրությունը այսպիսին է.

Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

07/04/2020 Ավտոգազի գները Բալթյան երկրներում ընկնում է

Վերջին 10 օրերի ընթացքում ավտոգազի գները Ռիգայում, Տալինում ու Վիլնյուսում, ընկել են։ Ընդ որում բենզինի ու ավտոգազի գները փոխվել են համաչափորեն։  

Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

01/04/2020 Հնդկաստանում ավտոգազի պահանջարկը կտրուկ նվազել է

Հնդկաստանում, որը համարվում է ավտոգազի սպառման ամենախոշոր երկիրը աշխարհում, կորոոնավիրուսի բռնկումից հետո ամենատարածված ավտովառելիքի  պահանջարկը կտրուկ պակասել է։

Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան

19/03/2020 Նոր Կորոնավիրուսը չի խնայում նաև ավտոգազի շուկան


Ասիայում ավտոգազի գինը կտրուկ աճել է ընթացիկ շաբաթվա ընթացքում`մոտ16%- ով: Ասիական երկրներում օրինակ ավտոգազի գինն աճել էր դեռևս փետրվար ամսից: S&P Global հանրահայտ կայքն անդրադարձել է այս կտրուկ գնաճին` պարզաբանելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Նոր տեսակի Կորոնավիրուսի արագընթաց տարածմամբ:

‹‹ 12345 ››